Ճարպակալմամբ կարելի է վարակվել՝ ինչպես վիրուսով: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները: Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականների խումբը զբաղվել է ադենովիրուս-37-ի ուսումնասիրությամբ: Հետազոտության արդյունքում նրանք պարզել են, որ մարդկային այդ վիրուսի տեսակը նպաստում է հավերի ճարպակալման զարգացմանը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ուստի գիտնականները ենթադրել են, որ ճարպակալում կարող է առաջանալ, երբ մարդը վարակվում է ադենովիրուս-37-ով: Ներկայումս նրանք զբաղվում են այդ տեսության ստուգմամբ:
Ճարպակալումից խուսափելու միջոցներից մեկը համարվում է ձեռքերը օճառով հաճախակի լվանալը` հատկապես մարդաշատ վայրեր այցելելուց և հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո:









































