Ֆրանսիական Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը քննադատել է պոդիումին ցուցադրվելուց անմիջապես հետո նոր հավաքածուներից իրեր վաճառելու որոշ ապրանքանիշների գաղափարը: Harper’s Bazaar-ի հաղորդմամբ՝ ըստ դիզայների՝ այդ միտումը կհանգեցնի նորաձևության աշխարհի վերջին:
«Դա խառնաշփոթ է: Մարդկանց ժամանակ է պետք հագուստ ընտրելու համար: Այլապես նորաձևության աշխարհի վերջը կգա»,- ասել է նա:
Տարվա սկզբից մի քանի նորձևության տներ, այդ թվում՝ Tommy Hilfiger-ը, Burberry-ն, Tom Ford-ը, ցուցադրությունների գրաֆիկները փոխել են՝ ըստ մանրածախ վաճառքների և խոշոր վերավաճառողների հայտերի օրացույցի: Նոր սեզոնից հագուստ և աքսեսուարներ գնորդները կկարողանան ձեռք բերել դեֆիլեից անմիջապես հետո:
Այդ միտումին կողմ չի արտահայտվել նաև իտալական Gucci նորաձևության տան տեր Ֆրանսուա Պինոն: Ըստ նրա՝ բիզնեսի նկատմամբ այդպիսի մոտեցումը «խաչ է քաշում շքեղության մասին երազանքի վրա»: Նախքան հավաքածուի վաճառքում հայտնվելը՝ ավանդաբար մի քանի ամիս է անցնում ցուցադրությունից: Այդ սպասումը, Պինոյի խոսքով, «կրքոտ ցանկություն է առաջացնում»:







































