Thursday, 06 06 2024
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ

ՀՀԿ-ի ուժեղ ընդդիմադիր տեսիլքը

Եթե ընդդիմությունը միավորվի, մեզ համար է՛լ ավելի հեշտ կլինի, հայտարարում է ՀՀԿ անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը` ասելով, թե իշխանությունն էլ ցանկանում է այդպիսի միավորում: Երբ Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցիչ խոսում է ընդդիմության միավորման, ուժեղացման նպատակահարմարության մասին, այդ խոսքը հնչում է բավական ցինիկ:

Իշխանությունը Հայաստանում արել է հնարավորն ու անհնարը ուժեղ ընդդիմություն թույլ չտալու համար: Մյուս կողմից՝ դա երեւի թե ցանկացած իշխանության ցանկությունն է՝ չունենալ ուժեղ ընդդիմություն, առավել եւս, երբ իշխանությունը գործել է բազմաթիվ անօրինականություններ, սկսած ընտրության կեղծիքից մինչեւ կոռուպցիայի բարձր մակարդակ: Ուժեղ ընդդիմությունը կենթադրի հնարավոր պատասխան այդ ապօրինությունների համար: Անկասկած, Հայաստանում ընդդիմադիր դաշտի կազմալուծման, թուլացման, արժեզրկման համար պատասխանատուն միայն իշխանությունը չէ, այլ նաեւ հենց այդ դաշտում գործող ուժերի զգալի մասը, այդ թվում՝ առանցքային ուժեր: Սակայն դա արդեն այլ խնդիր է:

Այդուհանդերձ, ուժեղ ընդդիմություն ունենալու իշխանական ակնկալիքում ցինիզմից բացի, կա, իհարկե, նաեւ անկեղծության բաժին: Դա բխում է, իհարկե, իրավիճակից, ոչ թե իշխանության արժեհամակարգից եւ գաղափարականությունից: Բանն այն է, որ ուժեղ ընդդիմության բացակայությունը իշխանությանը Հայաստանում որքան տվել է հանգիստ քնելու հնարավորություն, այդքան էլ առաջացրել է ներքին լուրջ խնդիրներ: Երբ չկա արտաքին վտանգը, տվյալ դեպքում ընդդիմության տեսքով, երբ ընդդիմադիր դաշտը թուլացած է եւ գործնականում ոչնչով չի սպառնում իշխանությանը, դա բերում է ներիշխանական տարաձայնությունների խորացման:

Իշխանությունն իսկապես թուլացնում է ներքին զգոնությունը՝ իշխանական սուբյեկտների միջեւ հարաբերություններում: Դա, իհարկե, ոչնչով չի սպառնում իշխանությանը, որովհետեւ չկա այն ուժեղ ընդդիմությունը, որը կարող է օգտվել ներիշխանական այդ իրողություններից եւ վերցնել իշխանությունը: Բայց իշխանության ներսում առաջանում է լարվածություն, քանի որ ներքին շահերի բախումը ստանում է առավել անկաշկանդ բնույթ: Իհարկե, դա չի սպառնում այն «անկաշկանդությամբ», որով ներիշխանական թեւերը հասարակության հետ հարցերն են փորձում լուծել, բայց այդուհանդերձ բավական փափուկ եւ հարմարավետ կյանքի սովոր իշխանական տարբեր բեւեռները զգալի դիսկոմֆորտ են ապրում ներքին լարումից: Նրանց համար շատ ավելի հարմարավետ զգացում է արտաքին, ընդդիմադիր վտանգի պատրաստվելն ու դիմագրավելը, քան ներքին համակարգային հարաբերությունների պարզումը:

Բանն այն է, որ ընդդիմության հետ հարաբերություններում գործողություններն առավելապես ֆիզիկական են: Այսինքն՝ կա իշխանության կենտրոն, որը որոշում է բոլորի փոխարեն, կան ուժային խմբեր, որոնք կատարում են գործողությունները, իսկ մյուսներին մնում է ընդամենը ապահովել, այսպես ասած, քարոզչական սպասարկումը եւ հարցազրույցներ տալ: Իսկ երբ հարաբերությունների ներհամակարգային պարզաբանում է, ապա այստեղ մեկ կենտրոնի որոշումներ եւ ուժայինների սպասարկում չկա: Հակառակը՝ ամեն մեկը, ամեն մի խումբը կամ թեւը պետք է պայքարի կենտրոնի համակրանքի եւ վստահության համար, պայքարի հնարամտությամբ, խորամանկությամբ, մյուսների քայլերը հաշվարկելով: Այսինքն՝ չարչարանքի պատճառներն ու հիմքերը ակնհայտ են:

Այդ իրողությունը առավել զգալի է այժմ, երբ իշխանության ձեւավորման նոր փուլն ուղեկցվում է մի կողմից տնտեսական խորքային ճգնաժամով եւ ռեսուրսների կտրուկ սահմանափակումով, մյուս կողմից՝ կառավարման մոդելի փոփոխությամբ եւ իշխանական կառուցվածքի վերափոխմամբ, եւ մեկ այլ կողմից էլ՝ աշխարհաքաղաքական զարգացումների բավական թեժ բնույթով եւ արտաքին քաղաքական պատասխանատվության սրացմամբ:

Ընդդիմության հետ կյանքի ու մահվան պայքարը փոխարինվում է իշխանության մեջ կյանքի ու մահվան պայքարով, որն առաջին հայացքից ավելի թույլ արտահայտվող, բայց ներքին առավել մեծ լարում ունեցող պայքար է: Այդ մթնոլորտում զարմանալի չէ, որ իշխանության մեջ կարող են առաջանալ ուժեղ ընդդիմության հանդեպ կարոտի զգացումներ, կարոտաբաղձություն: Անկասկած խոսքը այնպիսի ընդդիմության մասին չէ, որը իսկապես կարող է իշխանության համար ստեղծել անհաղթահարելի խնդիրներ: Խոսքը տվյալ դեպքում վառ արտահայտված ընդդիմության մասին է, ավելի շուտ ընդդիմության մասին, որն ունակ չէ հաղթել իշխանությանը, բայց հաղթում է մյուս ընդդիմադիրներին:

Ի վերջո, բացառված չէ, որ երկար կարոտելով, ՀՀԿ-ն կորոշի հենց ինքն էլ իր մի մասով ստանձնել այդ դերը եւ ներիշխանական առաջին հայացքից ոչ ցավոտ, բայց հոգեմաշ հակադրություններից ազատվել իշխանություն-ընդդիմություն բաց դիմակայությամբ: ՀՀԿ-ն կգնա դրան 2022-ին, եթե մինչ այդ Հայաստանում ընդդիմադիր դաշտում շարունակվի ներկայիս փոշիացվածությունը, լղոզվածությունը, ապակենտրոն եւ մեծ հաշվով ապագաղափարական մթնոլորտն ու մեթոդաբանական մոլորվածությունը:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում