Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ընդգծվում է, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է Մերկելը։
Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն ու Մերկելը քննարկել են ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարում Թուրքիայի ու Գերմանիայի և Թուրքիայի ու ԵՄ-ի համագործակցության հարցը։ Նրանք կարևորել են ներգաղթյալների հոսքը կախելու հարցում ՆԱՏՕ-ի դերակատարությունը։
Դավութօղլուն ու Մերկելը քննարկել են նաև մարտի 7-ին կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որն առնչվելու է փախստականների խնդրին։ Կողմերը նաև քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, Սիրիայի քրդերի հարցերը։









































