ԵՄ ներկա խնդիրների պատճառն այն է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մտածել իր միգրացիոն քաղաքականության հետևանքների մասին, որը հանգեցրել է նաև եվրոպական երկրների առանձնանալու ձգտումին, գրում է Spiegel-ը:
«Եվրոպայի տարբեր մասերում կրկին սկսում են վերահսկել ներքին սահմանները: Կառուցվում են պատնեշներ: Եվրամիության միասնությունը եղել է Մերկելի պատրանքը»,- գրված է հոդվածում:
Մասնավորապես, նյութի հեղինակը օրինակ է բերում Հունաստանի դրությունը: «Աթենքի կենտրոնում վրաններում գիշերում են հուսահատված տղամարդիկ, կանայք և երեխաներ: Դա Գերմանիայի կանցլերի պարտության պատկերն է: Միգրացիոն ճգնաժամի լուծման նրա ճանապարհը հանգել է ձախողման: Նա դա չի կարող հաղթահարել»,- գրում է Spiegel-ը:










































