Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Նովրուզ Բայրամից առաջ իրանցի զբոսաշրջիկները Վրաստանը գերադասում են Հայաստանից

2015 թվականին Հայաստան է այցելել 1.192.000 զբոսաշրջիկ: Չնայած Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով զբոսաշրջիկների մեծ հոսքին՝ սա մեկ տոկոսով ցածր է նախորդ՝ 2014 թվականից: Հայաստանում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Ռուսաստանից է, հաջորդում են Վրաստանը, եվրոպական երկրները և Իրանը: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցնում է, որ Հայաստանում զբոսաշրջությունը ծաղկում է, մեր երկիրը օտարին հրապուրիչ դարձնելու համար ջանք չի խնայվում:

Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է հատկացվում հատկապես իրանցի զբոսաշրջիկներին: Իրան-Հայաստան-Վրաստան տուրեր են մշակել իրանցի այն զբոսաշրջիկների համար, որոնց այցելության վերջնանպատակը Վրաստանն է:

Մահմուդ Ալի Մուհամեդին Հայաստանում տուրիստական գործակալություն է հիմնել 13 տարի առաջ: Զբոսաշրջային տուրեր են կազմակերպում Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ: Իրանցի գործարարի խոսքով՝ տուրիզմի զարգացման համար պետությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում: Իրանցի զբոսաշրջիկները դա զգում են սեփական մաշկի վրա: Հայաստանի սահմանային անցակետում նույնիսկ ամենապարզ անցագրային ստուգումը ժամեր է տևում:

Իրանցի գործարարը Հայաստանը համարում է ցուցանակներից զուրկ երկիր: Զբոսաշրջիկները դժվարությամբ են կողմնորոշվում Երևանում, մարզերի մասին խոսք լինել չի կարող:
Հայաստանում խնդիր է նաև զբոսաշրջային ծառայությունների գինը: Չնայած կառավարության պնդմանը, թե՝ Հայաստանը զբոսաշրջիկի համար էժան և հարմարավետ երկիր է, զբոսաշրջության կազմակերպմամբ զբաղվող գործարարը փաստերով հակառակն է ապացուցում: Հայաստանում հյուրատների գները կայուն չեն: Երբ հոսքը Իրանից դեպի Հայաստան սկսում է շատանալ, հյուրատների գներն էժանանալու փոխարեն՝ ավելի են թանկանում:

Մահմուդ Ալի Մուհամեդի խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկը, որ նախատեսում էր Հայաստանում իքս գումարով, ասենք, մնալ 10 օր, 3 օրից վերադառնում է տուն:

Հայաստանը, սակայն, ունի տարածաշրջանի մյուս երկրներից մի կարևոր առավելություն՝ զբոսաշրջիկներն այստեղ իրենց ապահով են զգում:

Իրանցի զբոսաշրջիկները հայտնում են.

«Ինձ օտար չեմ զգում այստեղ: Շատ իրանցիներ կան: Այնպիսի տպավորություն է, թե շատ հարազատ միջավայրում եմ: Այստեղ ամենուրեք ապահով է, ոստիկանները հսկում են: Հիմնական խնդիրն այն է, որ ձեր դրամի արժեքը չգիտենք ու երբեմն չենք հասկանում՝ մեզ վրա այդ ծառայությունը թա՞նկ հաշվեցին, թե՞ էժան»:

«Ես շրջել եմ Կասկադում, Օպերայում: Հետաքրքիր հիշողություններ ունեմ նաև Ծաղկաձորի հետ կապված: Ինձ օտար չեմ զգում: Բայց այստեղ կա լեզվի խնդիր, շատերը անգլերեն չեն հասկանում: Քանի որ իրանցիները շատ են այցելում, ես առաջարկում եմ, որ ձեզ մոտ գոնե մի քանի ցուցանակ լինի պարսկերեն: Իրանի իմ ընկերներին խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ այցելել՝ Հայաստանը տեսնելու: Գեղեցիկ երկիր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում