Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարան հերքում է սիրիական Թալ Աբյադ քաղաքի հրետակոծումների մեղադրանքները։ Այդ մասին թերթին հայտնել են ռազմական աղբյուրները։
Հաղորդվել է, որ հարձակումն իրականացվել է խոշոր տրամաչափի հրետանու միջոցով։ Ռազմական աղբյուրներն ընդգծում են, որ նախորդ օրերին Թուրքիայի կողմից որևէ կերպ չի հրետակոծվել Սիրիայի քրդերի կամ ԴԱԻՇ-ի դիրքերը։







































