Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով զբաղվող ռուսական կենտրոնը ամերիկյան կողմից բացատրություն է պահանջել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ հանդիսացող Թուրքիայի կողմից սիրիական տարածքի գնդակոծության վերաբերյալ: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
«Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով զբաղվող ռուսական կենտրոնում տեղեկատվություն է ստացվել Թուրքիայի տարածքից խոշոր տրամաչափի զենքներից սիրիական Էտ-Տել էլ Աբյադ քաղաքի գնդակոծության վերաբերյալ, որը հետագայում ստուգվել և հաստատվել է մի քանի աղբյուներով, այդ թվում` «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կողմից»,-ասել է Կուրալենկոն:
«Ռուսական կենտրոնը դիմել է Ամանում գտնվող` Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի հարցերով ամերիկյան կենտրոնին` ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի անդամ Թուրքիայի այս արարքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար»,-ավելացրել է նա:









































