Եթե դուք հաճախ գլխացավ եք ունենում, ապա ուշադրություն դարձրեք այս սովորություններին, որոնք կարող են պատճառ լինել: Հիշեք, որ ցավը չպետք է կյանքի մի մասը լինի:
Ահա 4 սովորություններ, որոնք կարող են գլխացավի պատճառ լինել:
1. Սխալ ընտրված կոշիկ

Սխալ կոշիկը (անհամապատասխան չափս, բարձր կրունկներ և այլն) կարող է հրահրել կռնակի ծանրության կենտրոնի խախտում, ինչի արդյունքում ծանրաբեռնվածությունն ընկնում է վզի հատվածի վրա:
2. Ծանր պայուսակներ

Եթե դուք պարբերաբար աշխատանքի եք գնում նոթբուքով կամ պարզապես ծանր պայուսակով, դա նույնպես հանգեցնում է ուսերի շրջանում ցավերի և ողնաշարի ծանրության կենտրոնի խախտմանը:
3. Բարձը

Ոչ ճիշտ ընտրված բարձը, այդ թվում և չափերով մեծը գլխացավի պատճառ կարող է դառնալ:
4. Քնած ժամանակ ատամները կրճտացնելը

Երբեմն քնած ժամանակ մարդն ամուր սեղմում է ծնոտը, դա պատահում է հատկապես սթրեսների ժամանակ: Այդ երևույթը նույնպես գլխացավ է առաջացնում:









































