Thursday, 06 06 2024
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ

ՀՀԿ ցուցակի դիլեման

Հայտարարելով, թե խորհրդարանում որևէ մեկի տեղը երաշխավորված չէ, և ամեն մեկը պետք է աշխատի իր տեղում՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր ելույթով ազդարարեց ՀՀԿ-ականների համար, որ ՀՀԿ նախընտրական ցուցակի համար պետք է ամեն մեկը տքնաջան աշխատի և իր աշխատանքով «նվաճի» իր տեղը: Այդ աշխատանքն է լինելու ցուցիչը, թե ով կհայտնվի ՀՀԿ ցուցակում: Իսկ աշխատանքի չափանիշը Սերժ Սարգսյանը սահմանեց շատ հստակ՝ ասելով, որ Հայաստանը պետք է լիարժեք կատարի միջազգային հանրության առաջ իր ստանձնած հանձնառությունները:

Թե որոնք են այդ հանձնառությունները՝ ևս պարզ էր ելույթից: Այդ մասին նաև Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էր օրերս հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը կուլիսային զրույցներում հավաստիացնում է, որ լավ ընտրություններ է անցկացնելու: Անշուշտ, այստեղ խոսքը չի կարող լինել օրինական ընտրությունների մասին, քանի որ այդ դեպքում Հայաստանում ՀՀԿ-ն կդադարի լինել իշխանություն: Խոսքը վերաբերում է անաղմուկ ընտրություններին, որպեսզի չլինեն աղմկոտ միջադեպեր, չլինի այն, ինչ եղավ սահմանադրական հանրաքվեի ընթացքում:

Այսպիսով, ՀՀԿ նախընտրական ցուցակում կհայտնվեն, ըստ ամենայնի, նրանք, որոնք կապահովեն այնպիսի միջավայր, որը նախադրյալ կլինի անաղմուկ ընտրությունների համար: Ցուցակում, իհարկե, նոմինալ առումով կլինեն շատ անուններ, իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի, թե որ անուններն են ինքնաբացարկ անելու: Այստեղ, սակայն, առաջանում է բավական հակասական մի իրավիճակ:

Սերժ Սարգսյանը հայտարարում է քաղաքական որակների փոփոխության գործընթացի մասին: Փոխել քաղաքական որակները՝ նշանակում է փոխել անորակ մարդկանց, որոնք տեղ են զբաղեցնում ՀՀԿ-ի ներկայիս ցուցակում: Խոսքը, բնականաբար, թաղային հեղինակությունների, մականունավոր պատգամավորների մասին է, որոնք հայերեն երկու բառ չեն կարողանում միացնել իրար: Մինչդեռ, ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության քննարկումներում անգամ խոսք էր գնում պատգամավորների համար հայերենի թեստեր անցկացնելու անհրաժեշտության մասին:

Պարզ ասած՝ ուղղակի տարօրինակ կլինի, եթե քաղաքական որակներ փոխող և կուսակցությունների դերի մասին բարձրագոչ հայտարարություններ անող Սերժ Սարգսյանը 2017 թվականի ՀՀԿ ցուցակով խորհրդարան բերի Շմայսին, Թոխմախի Մհերին, Սեյրան Սարոյանին, Մանվել Գրիգորյանին և այլ օդիոզ կերպարների: Մյուս կողմից, սակայն, այդ կերպարներն են իրենց տարածքներում ապահովելու ՀՀԿ-ի հաղթանակը համամասնական ընտրակարգով, նրանք են համակարգելու տեղերի աշխատանքը:

Հետևաբար Սերժ Սարգսյանը կկանգնի խնդրի առաջ՝ ինչ անել այն մարդկանց հետ, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն ձայներ է հավաքելու, իսկ Սերժ Սարգսյանն էլ ակնկալելու է այդ ձայներով առաջադրվել վարչապետ՝ 2018-ից հետո: Այսինքն՝ այդ մարդիկ եթե անգամ աշխատեն Սերժ Սարգսյանի համար և ապահովեն անաղմուկ ընտրություններ, միևնույն է, նրանց անուններն այնքան վարկաբեկված են, իսկ կերպարներն այնքան հակախորհրդարանական, որ ևս մեկ անգամ խորհրդարանում հայտնվելու դեպքում շատ դժվար կլինի թե Հայաստանի, թե առավել ևս միջազգային հանրությանը համոզել, որ կատարվում են որակական փոփոխություններ: Իսկ, եթե նրանց աշխատանքը չփոխհատուցվի խորհրդարանական մանդատով, ապա կարիք կլինի գտնել փոխհատուցման այլ տարբերակ, քանի որ այդ մարդիկ անկասկած կարող են պետք գալ նաև 2022-ի համար, վերջին հաշվով՝ Սերժ Սարգսյանի համար ռիսկային կլինի միջնաժամկետում նրանց ծառայությունից ընդհանրապես հրաժարվելը:

Բայց Հայաստանի տնտեսական վիճակն ու ռեսուրսներն այնպիսին են, որ մանդատի փոխարեն տրամադրել տնտեսական որոշակի փոխհատուցումներ՝ այս կամ այն նյութական հանրային բարիքի տեսքով, շատ դժվար կլինի, գործնականում անհնար: Հայաստանը այսօր չունի այդքան ռեսուրսներ, և մոտ ապագայում էլ չի ունենա, կամ եթե տրվեն արտերկրից, ապա հստակ պահանջներով՝ թե ինչպես պետք է ծախսվեն կամ տնօրինվեն այդ ռեսուրսները: Այդպիսով, փոխհատուցման տարբերակ կմնա «ազատությունը»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը այդ մարդկանց, օդիոզ այդ կերպարների ծառայությունը կարող է թերևս փոխհատուցել ազատությամբ, որպես փոխզիջում:

Խոսքը հետևյալի մասին է. այդ մարդիկ ծավալել են այնպիսի գործունեություն, որ նրանցից յուրաքանչյուրին ազատազրկելու երևի թե բազմաթիվ պատճառներ կան: Եվ Սերժ Սարգսյանը կարող է խաղարկել այս հանգամանքը՝ նրանք աշխատում են ընտրությունների համար և բավարարվում են նրանով, որ գտնվում են ազատության մեջ: Սակայն այստեղ, իհարկե, ամեն ինչ ձեռքի կամ մատի շարժումով լինել չի կարող: Ի վերջո, եթե խոսքը նախկին պատմությունները վեր հանելու մասին է, ապա Սարգսյանի փաստարկը չի կարող ուժեղ լինել: Ի վերջո, այդ ամենը կատարվել է, այսպես ասած, համակարգային շրջանակներում և կարիքների համար:

Այդ պատճառով կարիք կլինի, որ օդիոզ կերպարների շուրջ գեներացվի, այսպես ասած, նոր պատմությունների և աղմկոտ միջադեպերի մի թեժ մթնոլորտ, որը կթարմացնի «դոսյեն»: Դա արդեն կբերի լիովին նոր իրավիճակի, որտեղ Սերժ Սարգսյանի փաստարկը կարող է լինել այն, որ այդ օդիոզ կերպարները իրենց գործունեությամբ և պահվածքով բարդացնում են իշխանության կյանքը, խնդիրներ և լարում են ստեղծում հասարակության և միջազգային հանրության հետ, և Սերժ Սարգսյանը ստիպված է մեծ ջանքեր գործադրել համակարգը նրանց վարքի հետևանքներից զերծ պահելու համար:

Ներկայիս և՛ հասարակական, և՛ աշխարհաքաղաքական իրադրությունն ու զարգացումները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը լիովին հիմնավոր են դարձնում նման հնարավոր փաստարկը: Այդպիսով, օդիոզների ծառայությունը իշխող համակարգում կարող է վերածվել համակարգի բոլոր խմբերի կողմից ընդունված «հարկադիր աշխատանքի», որը չի պահանջում փոխհատուցում, կամ որի փոխհատուցումը կլինի հենց ավելի ծանր պատասխանատվության փոխհատուցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում