Կիրակի օրը Շվեյցարիայում համազգային հանրաքվե է սկսվել, որտեղ երկրի քաղաքացիները կորոշեն` արտաքսել երկրից թե ոչ հանցագործություն գործած զբոսաշրջիկներին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել պահպանողական Շվեյցարական ազգային կուսակցությունը, գրում է TASS-ը:
Կուսակցությունն առաջարկում է արտաքսել լուրջ հանցագործություններ գործած բոլոր ներգաղթյալներին: Ինչ վերաբերում է օրենքը խախտելու պակաս լուրջ դեպքերին` արատքսում տեղի կունենա միայն կրկնահանցագործների դեպքում:
Նշենք, որ Շվեյցարիայի բնակչության 24 տոկոսը կազմում են օտարեկրացիները: Նրանք, սակայն իրականացնում են երկրում կողոպուտի 73 տոկոսը, բռնաբարությունների 61 ու սպանությունների 58 տոկոսը:











































