Գազարն օգտակար է ոչ միայն տեսողության համար, այլև կնոջ առողջության համար: Եվրոպացի գիտնականները պնդում են, որ գազարի պարբերաբար օգտագործումը սննդակարգում 60 տոկոսով նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը, գրում է health.passion.ru-ն:
Գաղտնիքը գազարի մեջ բետա կարոտինի պարունակությունն է: Սննդաբանները վաղուց են հայտնաբերել, որ այդ նյութն ունակ է պաշտպանելու օրգանիզմն այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը և սրտանոթային խնդիրները:









































