Աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ, որ Զիկա վիրուսով հիվանդ մարդ կարող է գնալ այդ երկիր: Ռուսաստանում առայժմ ընդամենը մեկ դեպք է արձանագրվել, Դոմինիկյան հանրապետությունում հանգստացող կնոջ մոտ է հայտնաբերվել, նա բուժվել և տուն է վերադարձել և վիրուսի տարածման տեսանկյունից որևէ վտանգ չի ներկայացնում:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ մեր սահմանի անցակետերում իրականացվում է ուժեղացված հսկողություն, անընդհատ միացված են ջերմացույցներ, և եթե Զիկա տենդով որևէ հիվանդ լինի, կհայտնաբերվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Նա նաև հավաստիացրեց, որ գարնանից մեզ մոտ կսկսվի միջատաբանական հետազոտություն:
Մանրամասները՝ տեսանյութում:









































