Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Բարեփոխականների ավելի հզոր ներկայությունը շատ կօգնի նախագահ Ռուհանիին. Մովսես Քեշիշյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում երեկ՝ փետրվարի 26-ին, կայացան խորհրդարանի և Բանիմացների խորհրդի ընտրությունները:

Բանիմացների կամ Փորձագետների խորհուրդը 88 աստվածաբաններից կազմված մարմին է, որն ընտրում է Իրանի գերագույն ղեկավարին՝ հոգևոր առաջնորդին: Խորհրդարանը կազմված է 290 պատգամավորներից:

Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, թեև արդեն հայտնի են խորհրդարան անցած 2 հայ պատգամավորների անունները: Նրանք են՝ Կարեն Խանլարյանը և Ժորժ Աբրահամյանը:

Նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում առաջատարը բարեփոխականներն են, որոնք մրցում են պահպանողականների հետ: Քաղաքացիների ակտիվությունը բավական բարձր է. ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող մոտ 55 միլիոն քաղաքացիների շուրջ 58-60 տոկոսը: Կազմակերպիչները նույնիսկ ստիպված են եղել հինգ անգամ երկարաձգել քվեարկությունը՝ քաղաքացիների ակտիվության պատճառով:

Թե՛ բարեփոխականների և թե՛ պահպանողականների թևերը բավական բազմաշերտ են՝ կազմված չափավոր և արմատական հոսանքներից, բայց ընդհանուր առմամբ բարեփոխականները համարվում են նախագահ Հասան Ռուհանիի աջակիցներ, իսկ ավելի կոշտ քաղաքականությանը հետևող պահպանողականները, ըստ փորձագետների, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի աջակիցներն են:

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան կիրակի օրվանից ոչ շուտ: Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի կանխատեսումներով՝ բարեփոխականների թիվը նոր խորհրդարանում կմեծանա և ամեն դեպքում ավելի զգալի կլինի, քան նախորդ գումարման ժամանակ: Ուժերի հարաբերակցությունը ռեֆորմիստների և արմատականների միջև կարող է լինել 50/50:

Նախագահ Ռուհանիի քաղաքական կուրսին աջակցող բարեփոխականների ժողովրդականության աճը բացատրվում է Իրանի շուրջ վերջին զարգացումներով՝ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմամբ, հակաիրանական պատժամիջոցների վերացմամբ և միջազգային մեկուսացումից երկրի դուրս գալով:

«Վերջին շրջանում համաձայնությունը Արևմուտքի հետ միջուկային հարցի շուրջ, կառավարության հաղթանակն այդ հարցում բավական ընդարձակեցին բարեփոխականների իմիջը երկրում, և ենթադրվում է, որ այն ավելի կբարձրանա, եթե կարողանան ավելի հզոր տեղ գրավել խորհրդարանում»,- ասում է մեր զրուցակիցը:

Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ այդքան միանշանակ չի կարելի ասել, որ բարեփոխականները հաղթում են, կամ արմատականները պարտվում են:

– Պարոն Քեշիշյան, առավոտյան ժամերին իրանական լրատվական գործակալությունները հաղորդում էին, որ քվեաթերթիկների մոտ 25 տոկոսի հաշվարկով՝ բարեփոխականները առայժմ առաջատար են, իսկ արմատական թևը պարտվում է: Սրանք ճի՞շտ տեղեկություններ են:

– Այդքան միանշանակ չի կարելի ասել, որովհետև տվյալները փոփոխական են: Մինչև հիմա հրապարակվել են 185 ընտրատեղամասերի տվյալները, որոնց մոտավորապես 79-ը պահպանողականներինն է, իսկ բարեփոխականներինը՝ 53: Միանշանակ չի կարելի ասել, որ բարեփոխականները հիմա առաջատար են, բայց անցյալի համեմատ՝ բարեփոխականները բավական մեծ հաջողություններ են արձանագրում: Եթե շարունակվի այս տեմպերով, նրանց թիվը կավելանա, որոշ մասն էլ կփոխանցվի ընտրությունների երկրորդ շրջան (նորից պիտի ընտրություն լինի այն մարդկանց միջև, ովքեր կրոնով մոտ են իրենց), և հավանական է, որ բարեփոխականների թիվը խորհրդարանում կբարձրանա՝ 50/50 կամ այդ թվերին մոտիկ մի բան կլինի:

Գուցե կարող է մի քիչ զարմացնող լինել այն, որ որոշ մարդիկ պահպանողականների ցուցակից կան նաև բարեփոխականների ցուցակում: Շատ հարցերում նրանք արմատապես միանման են, որովհետև երկուսն էլ, համենայնդեպս, հենվում են իշխանական ուսմունքի վրա, բայց հաշվի առնելով միջազգային նոր անցուդարձերը, փոփոխությունները՝ բարեփոխականները մտածում են՝ ինչպե՞ս կարելի է երկիրն ավելի առաջ տանել, զարգացնել: Պահպանողական թևն ավելի հենված է արմատներին՝ կրոնական առումով, և պահպանում է հին տարբերակը:

Վերջին շրջանում համաձայնությունը Արևմուտքի հետ միջուկային հարցի շուրջ, կառավարության հաղթանակն այդ հարցում բավական ընդարձակեցին բարեփոխականների իմիջը երկրում, և ենթադրվում է, որ այն ավելի կբարձրանա, եթե կարողանան ավելի հզոր տեղ գրավել խորհրդարանում:

– Իսկ ովքե՞ր կհաղթեն Բանիմացների խորհրդի ընտրություններում: Կարծես թե, պահպանողականների դիրքերն այնտեղ ավելի ուժեղ են:

– Այո, ավելի շատ նրանք են, բայց պատկերը դեռևս չի հրապարակվել: Պարզ է, որ նախկին նախագահ Ռաֆսանջանիի (նրան կարելի է համարել Բանիմացների խորհրդի ամենափայլուն թեկնածուներից մեկը) կողմնակիցների և նախագահ Ռուհանիի հայտնվելը այնտեղ բավական բան կփոխի: Թվում է, որ այդ երկուսը և իրենց կողմնակից մարդիկ կընտրվեն: Նրանք բարեփոխականների ցանկում են, և հույս կա, որ նրանց գալով՝ բավական բան կփոխվի Բանիմացների խորհրդում:

– Ձեր կանխատեսումներով՝ ի՞նչ պատկեր կլինի մինչև երկուշաբթի, երբ հրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:

–  Բանիմացների խորհրդում բարեփոխականները, համենայնդեպս, կունենան ներկայություն, բայց առայժմ դժվար է պնդել, որ իրենք ավելի մեծ թիվ կունենան, քան պահպանողականները: Պետք է սպասել վերջնական արդյունքներին:

– Դա որևէ կերպ կօգնի՞ Ռուհանիին՝ որպես քաղաքական հենարան: Որքանո՞վ է դա կարևոր իր իշխանությունը պահպանելու տեսանկյունից:

– Բարեփոխականների ավելի հզոր ներկայությունը շատ կօգնի նախագահ Ռուհանիին և իր կառավարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում