Գերմանիայի իշխանությունները անվավեր են հայտարարել Իրաքի և Սիրիայի պաշտոնական անձնագրերը՝ տրված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Այս մասին հաղորդում է Spiegel-ը:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները դադարել են այդ անձնագրերը ճանաչել դեկտեմբերի 10-ից: Նման միջոցառումներ են ձեռնարկվել Փարիզի ահաբեկչություններից հետո, երբ երկու մարմինների մոտ գտնվել են անձնագրեր, որոնք տրվել էին ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից:










































