Իսլամի հետևորդները Կանադայում կազմում են երկրի առավել ակտիվ աճող կրոնական համայնքը: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որն անցկացրել է երկրի էթնիկ-մշակութային և միգրացիոն գործընթացների վիճակագրական հետազոտություններով զբաղվող ազգային ծառայությունը:
Պարզվել է, որ Կանադայի մուսուլման բնակչությունը վերջին 10 տարիներին աճել է 82 տոկոսով: Այս մասին հայտնում է իսլամական լրատվական ABNA World Service գործակալությունը:
Այսօր Կանադայում կա 3 միլիոն մուսուլման: Նրանք կազմում են երկրի բնակչության ընդհանուր թվի 3.2 տոկոսը՝ 2001-ի մարդահամարի ժամանակ գրանցված 2 տոկոսի համեմատ:
Իսլամի հետևորդների 2/3-ը բնակվում է երեք մեգապոլիսներում՝ Տորոնտոյում, Մոնրեալում և Վանկուվերում: Մուսուլման բնակչությունը միջինը 28.9 տարեկան է:
2006-2011 թվականներին Կանադա գաղթած մուսուլման էմիգրանտների մեծ մասը Պակիստանից են:










































