ՈւԵՖԱ-ի Մ-19 լիգայի 1/8 եզրափակիչ «Չելսի» – «Վալենսիա» հանդիպումը կարող է վերախաղարկվել՝ գրում է իսպանական «AS»-ը:
Իսպանական ակումբը բողոքարկել է հանդիպման արդյունքը՝ որպես հիմք ներկայացնելով մրցավարի կայացրած սխալ որոշումը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, որից հետո տեղի էր ունեցել 11-մետրանոց հարվածաշար, որի ժամանակ հանդիպման գլխավոր մրցավարը չէր արձանագրել «Վալենսիա»-ի՝ կանոնների սահմաններում խփած գոլը՝ գտնելով, որ գնդակը չի հատել դարպասային գիծը:
https://www.youtube.com/watch?v=1Oi4WtLMzMo






































