Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությանը, որի արդյունքներով Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպելու է Լոնդոնի «Տոտենհեմ»-ին:
«Ուղևորությունը շարունակվում է «Բորուսիա Դորտմունդ»: ԵԼ. 1/8 եզրափակիչ` ընդդեմ «Տոտտենհեմ»-ի»,- գրել է Մխիթարյանը և տեղադրել նախորդ փուլի՝ փետրվարի 25-ին կայացած «Պորտու»-ի հետ խաղից լուսանկար:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Տոտենհեմ» ԵԼ 1/8 եզրափակչի առաջին մրցավեճը կայանալու է մարտի 10-ին:








































