Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
Համապատասխան եզրակացություն է հրապարaկել իսպանացի դատախազ Խոսե Խավիեր Պոլոն: Նա դատարան է դիմել՝ իսպանացի կիսապաշտպանի գործով վարույթ սկսելու խնդրանքով:
Դատախազության տեղեկությունների համաձայն՝ 2009-2011 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ալոնսոն չի վճարել շուրջ 3 մլն եվրո հարկ: Նշված ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում:
Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն 27 հանդիպում է անցկացրել «Բավարիա»-ի կազմում, մեկ գոլ է խփել:






































