Ուրբաթ Իրանում կայացած մեջլիսի և Փորձագետների խորհրդի ընտրությունների ընթացքում քվեարկել է 32 մլն մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 58 տոկոսը։ Այս մասին հայտնում է France Presse-ը։
Իրանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ավելի հստակ թիվ կհայտարարվի այսօր ավելի ուշ, սակայն այն շատ չի տարբերվի նախնական տվյալներից։
Ընտրողների ակտիվության պատճառով քվեարկության ժամանակը երկարացվել է 5 անգամ՝ 1 ժամով։ Ընտրելու իրավունք ուներ մոտ 55 մլն իրանցի։
Իրանի խորհրդարանի 290 պատգամավորական աթոռների համար պայքարել է մոտ 5000 թեկնածու։







































