Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի պաշտպան Դանտեն խոսել է Մյունխենի «Բավարիա»-ի կազմում անցկացրած հանդիպումների մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
««Բավարիա»-ում մեծ հաջողությունների եմ հասել: Այդ ակումբն ինձ համար միշտ էլ կմնա հարազատ: Դրական հիշողություններ են մնացել:
Խաղերը, տիտղոսները, ընկերությունը … այդ ամենը չի մոռացվի երբեք: Մյունխենյան ակումբն իմ կարիերայում մեծ տեղ է ունեցել: Հիմա ես երջանիկ եմ «Վոլֆսբուրգ»-ում և կենտրոնացված եմ առաջիկա հանդիպումների վրա»,- հայտարարել է Դանտեն:






































