Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մեկ ամսվա ընթացքում սկսելու է էլեկտրաէներգիա վաճառել Իրանին։
Այդ մասին Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը.
«Մեկ ամսվա ընթացքում կկառուցվի Մուղանի էլեկտրահաղորդագիծը՝ նախկին Իմիշլի-Փարսաբադը։ Ադրբեջանական կողմն արդեն իսկ ավարտել է բոլոր աշխատանքները, իրանական կողմը խնդրել է 20-25 օր աշխատանքներն ավարտելու համար։
Կարելի է ասել, որ մեկ ամիս անց Ադրբեջանը կկարողանա այդ էլեկտրահաղորդագծով էլեկտրաէներգիա վաճառել Իրանին։ Գների շուրջ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Գոյություն չունեն ո՛չ տեխնիկական, ո՛չ ֆինանսական խնդիրներ»։
Նախարարն ընդգծել է, որ ապագայում պլանավորված է էլեկտրաէներգիայի հոսքեր իրականացնել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջև։








































