Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի բնակիչների հետ քննարկել է համայնքային խնդիրները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մոխրաթաղի համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանը, ներկայացնելով մեկամյա գործունեության արդյունքները, նշել է նաև բնակչությանը հուզող հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես գյուղի ենթակառուցվաքներին, այնպես էլ սեփական եկամուտների ավելացման հնարավորություններին:

Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ գյուղի ենթակառուցվածքների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են և առաջիկա տարիներին դրանք հիմնովին լուծում կստանան: Բնակիչների սեփական եկամուտների ավելացման համար վարչապետն առաջարկել է հիմնել կոոպերատիվ տնտեսություն և, հաշվի առնելով համայնքի ունեցած բարենպաստ պայմանները, զբաղվել այգեգործությամբ: Այս առումով Արայիկ Հարությունյանը նշել է, որ Գյուղնախարարության միջոցով կառավարությունն իրականացնում է տնկիների պահանջվող տեսակների գնման և այգեգործությամբ զբաղվող քաղաքա ցիներին անվճար տրամադրման ծրագիր: «Մոխրաթաղում, կոլեկտիվ տնտեսության շրջանակներում, այգեգործության զարգացման համար կառավարությունը ցուցաբերելու է մեծ աջակցություն, որպեսզի այն իրականացվի ժամանակակից պահանջներին համապատասխան: Այսօր առանց նորարարական մեթոդների անհնար է պատկերացնել մեծածավալ և մրցունակ բերքի ապահովումը»,- նշել է վարչապետը և հավելել, որ այգեգործությունն Արցախի գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից է:

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը անցած տարվա ձեռքբերումներից առանձնացրել է հատկապես գրանցված 90 ծնունդները: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում 2015թ.-ին Մարտակերտում պետական և բարեգործական ծրագրերի շնորհիվ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, սակայն հրատապ են մնում դպրոցական շենքի, մարզադահլիճի, ինչպես նաև քաղաքում դեռևս առկա փլատակների խնդիրները:

Վարչապետը նշել է, որ դպրոցական շենքի խնդիրը շատ շուտով լուծում կստանա, քանի որ դրա կառուցումը նախատեսված է կառավարության ընթացիկ տարվա կապիտալ շինարարության ծրագրում: Արայիկ Հարությունյանի խոսքով, մոտ ապագայում լուծվելու է նաև մարզադահլիճի խնդիրը, սակայն փլատակների հարցը մտահոգիչ է, քանի որ այն շրջկենտրոնի համար քաղաքաշինական լուրջ խնդիրներ է առաջացնում: «Մենք հասկանում ենք, որ փլատակների հարցը միայն քաղաքաշինական և սանիտարական տիրույթներում չէ, այն նաև բարոյական կողմ ունի: Ի վերջո, դրանք պատկանում են մեր այն հայրենակիցներին, ովքեր հարկադրաբար թողել են հայրենիքը, սակայն պետք է կամք դրսևորենք և լուծման հնարավոր տարբերակներ գտնենք: Մենք նրանց միշտ սպասում ենք, բայց չենք կարող տասնամյակներով Մարտակերտն ավերված թողնել»,- նշել է վարչապետը և հանձնարարել համապատասխան մարմիններին արտերկրում բնակվող, սակայն անցած տասնամյակներում երբևէ հայրենիք չայցելած մարտակերտցիներին որոշ ժամանակ ևս տրամադրել՝ վերադառնալու և իրենց նախկին տները վերականգնելու համար: Հակառակ դեպքում, դրանք կսեփականաշնորհվեն համայնքի կողմից՝ նոր բնակելի տների կառուցման և համ այնքային այլ խնդիրներ լուծելու նպատակով: Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում ևս չեն արձագանքի, հետագայում հայրենադարձության պարագայում կառավարության կողմից պետական համապատասխան աջակցություն կստանան՝ նոր բնակարանների կառուցման և հայրենիքում ապրելու համար:

Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, նրանց հետ մտքեր փոխանակել համայնքային տարբեր խնդիրների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում