«Բայեր»-ի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը որակազրկվել է Գերմանիայի առաջնության 5 խաղով: Այդ մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
Բացի այդ, մասնագետը պետք է 20 000 եվրոյի չափով տուգանք վճարի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակներում կայացած «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Շմիդտը հրաժարվել է կատարել հանդիպման գլխավոր մրցավարի հրահանգը և չի հեռացել խաղադաշտից, ինչի պատճառով Ֆելիքս Ցվայերը դադարեցրել է խաղն ու վերսկսել այն 10 րոպե անց, երբ մասնագետն, այնուամենայնիվ, ենթարկվել է որոշմանը:
Լևերկուզենցիների 48-ամյա մարզիչն արդեն ներողություն է խնդրել իր արարքի համար:







































