Google ընկերությունը մի քանի տարի փակ թեստավորումից հետո պաշտոնապես բացել է DDoS հարձակումներից պաշտպանող Project Shield ծառայությունը, հայտնում է N+1 կայքը:
Ծառայությունը, օգտագործելով սեփական ալգորիթմները, անսպասելի աճող ծանրաբեռնվածությունների դեպքում որոշում է DDoS հարձակման աղբյուրը և ֆիլտրում է ցանցային ուղին՝ թողնելով միայն սովորական հարցումները, որոնք ռեսուրսի աշխատանքին չեն սպառնում:
Google-ը հատկապես նշում է, որ նախագիծն անվճար է և չի ազդում գովազդի ցուցադրման կամ ռեսուրսի հաճախելիության վրա: Project Shield-ը օգտագործել սկսելու համար կայքի ադմինիստրատորը պետք է լրացնի հատուկ ձև, որում նշվում է ռեսուրսի մասին ընդհանուր տեղեկություն, որը անհրաժեշտ է պաշտպանել DDoS հարձակումներից:










































