ՀՀԿ խմբակցության ղեկավարն Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ևս մեկ անգամ պնդեց, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություն ու հայհոյանք չի հնչեցրել: Նա պարզապես անեկդոտ է պատմել միջանցքում: Իսկ թե ինչ անեկդոտ է պատմել, Բաղդասարյանը չմանրամասնեց: «Եթե ձեզ կհետաքրքրի, կարող եմ Մհեր Սեդրակյանին հրավիրել: Նա ասել է՝ դա լրագրողներին չի վերաբերվում: Ես համոզված եմ, որ լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ես տեսնայութը նայել եմ, հայհոյանք չի եղել»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե լրագրողների և Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետ մամուլում հանրապետականները սկսեցին միմյանց վրա քար շպրտել, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կարող եմ փարատել ձեր բոլորի անհանգստությունները՝ Հանրապետական կուսակցությունում չկա այդ երևույթը:
Մհեր Սեդրակյանի շրջապատը բավականին մեծ է, ընկերական շրջապատ, չի նշանակում թիմակից»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































