«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը հայտարարել է, որ ակումբը կշարունակի համագործակցել UNICEF-ի հետ մինչև 2020 թվականը: Նշվում է, որ «կապտանռնագույններ»-ը կավելացնեն մանկական հիմնադրամին տրամադրվող գումարը՝ հասցնելով այն տարեկան 2 մլն եվրոյի:
Կատալոնական ակումբի և UNICEF-ի նախորդ պայմանագիրը ստորագրվել էր 2013 թվականին: Համաձայն այդ պայմանագրի պայմանի՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մարզաշապիկներին նշված է կազմակերպության անվանումը:
Հիշեցնենք, որ կատալոնացիներն ու մանկական հիմնադրամը համագործակցում են 2006 թվականից:






































