Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մտաբերել է իր մանկությունն ու խորհուրդներ տվել երիտասարդներին:
«Մանկությանս տարիներին բավականություն էի ստանում՝ հետևելով Զինեդին Զիդանի խաղին: Նրա հնարքներից մի քանիսը, պարզապես, անկրկնելի էին:
Երիտասարդներին խորհուրդ կտայի խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից: Այլ կերպ պրոֆեսիոնալ չեն դառնա»,- Sport-ը մեջբերում է Մատիչի խոսքերը:





































