2015-ին անցկացված Ճապոնիայի բնակչության համընդհանուր մարդահամարը առաջին անգամ արձանագրել է բնակչության կրճատում՝ հաղորդում է NHK-ն:
Նշվում է, որ կրճատման պատճառ է դարձել բնակչության բնական նվազումը, երբ մահացությունը գերազանցում է ծնելիությանը:
«Ճապոնիան թևակոխել է բնակչության կրճատման ժամանակաշրջան»,- ասվում է երկրի համազգային գործերի նախարարությունում:
Ներկայումս Ճապոնիայի բնակչությունը կազմում է 127 մլն 110 հազար 47 մարդ: Զեկույցի համաձայն՝ դա 0.7 տոկոսով պակաս է 2010-ին անցկացված մարդահամարի տվյալներից:







































