Իտալական «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման նոր պայմանագիր կստանա իր ակումբի կողմից, տեղեկացնում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ իտալական ակումբի ղեկավարությունը մտադիր է Դոնարումային դարձնել թիմի հիմնական դարպասապահը:
«Միլան»-ը 17-ամյա դարպասապահին 3-ամյա պայմանագիր կառաջարկի: Ավելի երկար ժամկետով պայմանագիր Դոնարուման չի կարող ստանալ, քանի որ դեռ անչափահաս է համարվում:









































