Համացանցում հրապարակվել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու վրա տորթերով հարձակման տեսագրությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 2 անհայտ անձ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադրին հարվածել են բիսկվիտներով ու փախել:
Նավալնին Instagram-ում մեկնաբանելով դեպքը՝ գրել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում բոլորն ուզում են իր հետ սելֆի անել, նաև սոցցանցում մի այդպիսի լուսանկար է հրապարակել:
«Գլուխս էլ, մորուքս էլ լվացի օճառով, բայց մեկ է՝ ինձնից վանիլի, սերուցքային կրեմի և հրուշակեղենի այլ աղբի հոտ է գալիս: Աշխատել հնարավոր չէ»,- ավելի ուշ նշել է նա Twitter-ում:











































