Բեյոնսեն Instagram-ում վրդովված կերպով կատարել է նյարդայնացած գրառում՝ ուղղված այն մարդկանց, ովքեր լուրեր են տարածում իր երկրորդ հղիության մասին՝ հայտնում է 7days.ru-ն:
«Ես չեմ կարող խոչընդոտել լուրերի տարածմանը ու չեմ կարող փոխել մարդկանց, որոնք դրանց հավատում են: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել, այդ չնչին էակների վրա ծիծաղելն է, որոնք այլ բան չունեն, քան իմ կյանքը քննարկելը». այս հաղորդագրությունը հրապարակել էր TMZ պորտալը, քանի որ այն որոշ ժամանակ անց անհետացել էր երգչուհու օգտահաշվից:
Տվյալ ուղերձից հնարավոր է եզրակացնել, որ երգչուհին դժգոհ է այդ աղմուկից, սակայն ինչ-որ պատճառով հրաժարվել է պաշտոնական հայտարարություն կատարել ու կոշտ հերքում է գրել Instagram-ում:








































