ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երգել է երաժիշտ Ռեյ Չարլզի պատվին համերգի ժամանակ՝ հայտնում է BBC-ն։ Միջոցառումն անցկացվել է Սպիտակ տանը։
Իր ելույթում պետության ղեկավարը նշել է, որ Չարլզի ստեղագործությունն ընդգրկում է բոլոր ժանրերը, այդ թվում՝ ջազը, ռոք-ն-ռոլը, R&B-ն, քանթրին և սոուլը։
«Նա չէր կարող մեզ տեսնել, սակայն մենք չէինք կարողանում նրանից աչք կտրել»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Օբաման նրան անվանել է իր սիրելի երաժիշտներից մեկը։
Չարլզի կատարումները հնչել են ժամանակակից կատարողների շուրթերից, ինչպիսիք են Աշերը, Դեմի Լովատոն և The Band Perry-ն։
Սկզբում Օբաման հայտարարել է, որ չի երգի, սակայն ավարտին փոխել է միտքն ու երգել շոուի մյուս մասնակիցների հետ։










































