Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

«Նոր Հայաստան»-ը զորակցում է «նորստալինականության զոհ դարձած Վարդգես Գասպարիին»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը հանդես է եկել Վարդգես Գասպարիին կալանավորման վերբերյալ դատապարտող հայտարարությունով:

ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիի նկատմամբ տևական ժամանակ շարունակվող համակարգված հալածանքը հասել է գագաթնակետին:

Վարդգես Գասպարիին բանտում նվաստացնելու և բռնության ենթարկելու, իսկ այնուհետև՝ հոգեբուժարան տանելու դեպքերը լակմուսի թղթի նման բացահայտեցին, որ վերջին շրջանում քաղբանտարկյալների քանակի աճը, մարդու իրավունքների սահմանափակումների անշեղորեն ավելացումը, ժողովրդավարական ինստիտուտների զրոյացումը, ընտրական համակարգի ամբողջական յուրացումը, սահմանադրական հանրաքվեի կեղծումը, թվացյալ բազմակուսակցականության ֆոնին միակուսակցական և համակարգային կոռուպցիայի վրա հիմնված քրեական ռեժիմի հաստատումը, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերություններում խաբեության քաղաքականության որդեգրումը, ինչպես նաև մի շարք այլ բնութագրական երևույթները պարզապես փաստեր չեն:

Դրանք ապացույցներ են, որ Հայաստանում արդի պայմաններին հարմարված տարբերակով հաստատվում է նորստալինականության ռեժիմ, որի հետևանքներն աղետալի են լինելու մեր քաղաքացիների, համայն հայության և նրա պետականության համար:

Այդ պատճառով խստորեն դատապարտելի է մեր երկրում խորհրդային անցյալի մղձավանջային իրողությունների վերարտադրության միտումը, ինչպես նաև այն զարգացնող վարչախմբի հետ կեղծ ընդդիմության բացահայտ կամ գաղտնի
գործակցությունը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր զորակցությունն է հայտնում մերօրյա ստալինականության զոհ դարձած ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում նրան աջակցող բոլոր քաղաքական, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններին, իրավաբաններին և քաղաքացիներին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համոզված է, որ անցյալի մղձավանջը կրկնելու բոլոր փորձերը ձախողվելու են ժողովրդի ընդվզմամբ, իսկ դրանց հեղինակներն ու ջատագովները կանգնելու են ՀՀ անկախ դատարանի առաջ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում