ԱԺ-ում այսօր սկսվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագիրը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ Որոտանի ՀԷԿ-ը վաճառվե՞ց, թե՞ ոչ. «Փոփոխություններ կատարեցի՞ք «Էներգետիկայի մասին» օրենքում, շեմը բարձրացրինք, որ Որոտանը գնելիս մեծ սակագնով վաճառվի այն: Հիմա մեկ կՎՏ-ն քանի՞ դրամով է գնում ՀԷՑ-ը Որոտանից»:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ Որոտանը վաճառվել է, և գումարի մի մասն էլ ՀՀ կառավարությունը ստացել է: Իսկ ՀԷՑ-ը 15 դրամով է Որոտանից գնում էլեկտրաէներգիա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































