Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍՎ-ի դեմ խաղի մասին:
«ՊՍՎ-ն շատ բարդ մրցակից է և գերազանց կազմակերպված թիմ: Սակայն հանդիպման ընթացքում մենք առավելություն ունեինք: Լավ էին խաղում մրցակցի հարկի տակ: Ես լավատեսորեն եմ տրամադրված:
Չկարողացանք գոլ խփել: Բայց վստահ եմ, որ դեռ բազմաթիվ գոլեր կխփենք: Ես համբերատար եմ»,- AS-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:







































