Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով տուժել է գրեթե 200 հազար մարդ՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Անձրևներից առավել շատ տուժել է Գուանդուն նահանգը. շրջանի 12 հազար բնակիչ մնացել է առանց կացարանի:
Ջուրը ոչնչացրել է մոտ 500 տուն ու ավելի քան 12 հազար հա բերք: Նախնական տվյալների համաձայն՝ Չինաստանի տնտեսությունը կկրի 24 մլն դոլարի վնաս:
Ավելի վաղ հաղորդվել է 55 զոհի մասին: 14 մարդ շարունակում են համարվել անհետ կորած:










































