Սիրիայի հարցով պլան «Բ»-ն կարող է դառնալ «ավելի առճակատումային», քան հրադադարի ներկա համաձայնագիրն է՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ելույթ ունենալով սենատի հատկացումների հարցով կոմիտեի լսումներին՝ Քերին նշել է, որ եթե համաշխարհային հանրությանը չհաջողվի համաձայնության հասնել Սիրիայում հրադադարի հարցով, եթե «Ռուսաստանը և Իրանը շարունակեն կատարել իրենց գործը, մենք կարող ենք անցնել պլան «Բ»-ի իրագործմանը»:
Նրա խոսքով՝ «այդ պլանը կարող է լինել ավելի առճակատումային, և այդ ժամանակ հնարավոր է՝ մենք ամերիկյան կոնգրեսին խնդրենք անելու ավելին»՝ նկատի ունենալով տարածաշրջան ցամաքային ուժեր ուղարկելու թույլտվությունը:
«Մոտակա շաբաթներին մենք պետք է ավելի ուշադիր գնահատենք իրավիճակը»,- ասել է նա:
Քերին կրկին չի հստակեցրել պլան «Բ»-ն և չի հայտնել, թե որ երկրներն են այն քննարկում:







































