Թուրքիայի F-16 ВВС կործանիչները հարվածել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դիրքերին Հյուսիսային Իրաքում, հայտնում է Bugun պարբերականը՝ հղումով ռազմական աղբյուրին:
Թուրքական կործանիչները, որոնք օդ են բարձրացել Դիյարբեքիրի ավիաբազայից, խոցել են ՔԱԿ-ին Կանդիլի շրջանում:
Վերջին ամիսներին` սկսած անցյալ տարվա հուլիսից, Թուրքիայի ռազմական ավիացիան բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Հյուսիսային Իրաքում:









































