Սիրիայի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն պետք է ուղղված լինի արյունահեղության դադարեցմանը: Այդ մասին ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաբանը` «Վալդայ» քննարկման ակումբի շրջանակներում, հաղորդում է TASS-ը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարություններին` ինչ-որ Բ ծրագրի մասին, մենք չգիտենք, թե ԱՄՆ պետքարտուղարն ինչ նկատի ունի: Սակայն, ցանկացած նախաձեռնություն պետք է ուղղված լինի արյունահեղության դադարեցմանը, հօգուտ ազգի և ոչ թե ճնշման»,- ասել է նա:










































