Սիրիական հարցի կարգավորմանն ուղղված համաժողովը կկայանա շատ շուտով, հնարավոր է՝ հունիսի սկզբին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) հետ խորհրդակցություններից հետո:
«Մենք ներկայում քննում ենք հունիսի սկզբին համաժողովի անցկացման հնարավորությունը, սակայն դա մնում է հետագա խորհրդակցությունների առարկա: Ես վստահ եմ, որ մենք համաժողովը կանցկացնենք շատ շուտով»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
«Քանի որ կողմերը ինձ խնդրել են այդ համաժողովը գումարել ՄԱԿ-ի հովանու ներքո, ես այժմ ակտիվ խորհրդակցություններ եմ անցկացնում բոլոր հետաքրքրված կողմերի հետ: Ես արդեն խոսել եմ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և մյուս կողմերի հետ»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ սիրիական կառավարության ներկայացուցիչներն արդեն ձևավորել են ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների հատուկ հանձնաժողով: Սիրիական ընդդիմությունը դեռևս չի արձագանքել երկխոսության հնարավորությանը:








































