Հայաստանում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական խնդիրները լուծվում են զինծառայողների սոցիալական ապահովության մասին համապատասխան օրենքի շրջանակներում: Այդ առումով ՀՀ կառավարությունը հնարավորության սահմաններում համապատասխան ծրագրեր է իրականացնում՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին: «Այդ խնդիրներն, իհարկե, առաջին հերթին վերաբերվում են զինծառայողներին, ովքեր ծառայության մեջ են և ազատամարտիկներին: Այսօր բավականին լուրջ ծրագիր է իրականացվում նրանց բնակարանային խնդիրները լուծելու, փոխհատուցումների իրականացման ուղղությամբ»,- նշեց նախարարը:










































