Բրիտանացի Դենիել Հյուզը, որը զբաղվում է բարեգործական նպատակներով դրամական միջոցների հավաքմամբ, առաջին տեսազանգն է կատարել Էվերեստի գագաթից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հյուզը բջջայինով զանգահարել է BBC հեռուստաընկերություն և ներկառուցված տեսախցիկի միջոցով ցուցադրել աշխարհի բարձրագույն կետից բացված հիասքանչ տեսարանը՝ ծովի մակերևույթից 8848 մետր բարձրությունից:
Հյուզը մտադիր է հավաքել 1.5 մլն դոլար՝ բրիտանական բարեգործական Comic Relief կազմակերպության համար, որը ողջ աշխարհում պայքարում է աղքատության դեմ:











































