Կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, շնոհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնել են իր կայացմանը:
«Ես չէի հասնի այս ամենին առանց ընտանիքիս: Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր թույլ տվեցին ինձ հավատալ երազանքիս: Երախտապարտ եմ Վիկտորիային և զավակներիս, ովքեր միշտ աջակցել են ինձ: Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, մեծագույն մարզիչներին, ու ղեկավարության ներքո պատիվ եմ ունեցել հանդես գալ:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում երկրպագուներիս, ովքեր միշտ վստահել են ինձ և ուժ տվել, որպեսզի ես կարողանամ նորանոր հաջողություններ գրանցել»,- Bird-ը մեջբերում է Բեքհեմի խոսքը:








































