Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը դատապաևտել է Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագիրը:
«Դժբախտաբար, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լուռ համաձայնագիր են կնքել տարածաշրջանին առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Եթե դուք պատրաստվում էիք պայմանավորվել, ապա ինչու աչք փակեցիք 450.000 անմեղ զոհերի վրա։
Դա այնպիսի հարց է, որը հետաքրքրում է համայն մարդկությանը, միջազգային հանրությանը։ Տվյալ հարցում ոգեշնչման օրինակը Թուրքիան է, որն ապաստան է տվել գրեթե 3 միլիոն փախստականի»,- ասել է նա։
Յըլդըրըմը Ռուսաստանին քննադատել է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD) աջակցելու համար. «Ռուսաստանում կարծում են, թե PYD-ը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, սակայն իրականում նա Ղանդիլի (PKK) հետ միասին ցանկանում են վերահսկել մինչև Միջերկրական ծով ընկած տարածք։ Ռուսաստանում շուտով կհասկանան դա»։









































