Յակուտիայում ավարտվել է արծաթի և ոսկու հավաքումը հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին ժողովրդական «Օսկար» արձանիկ հանձնելու համար: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ծրագրի կազմակերպիչ Տատյանա Եգորովան:
«Ընդամենը հավաքվել է 1 կիլոգրամ 386 գրամ արծաթ և 3.49 գրամ ոսկի»,- ասել Է Եգորովան: Արձանիկը պատրաստ կլինի մոտ օրերս:
Նրա խոսքով՝ ակցիային մասնակցել են դերասանի 144 երկրպագուներ Յակուտսկից և հանրապետության այլ շրջաններից:
Ներկայումս կազմակերպիչները որոշում են Յակուտսկից ժողովրդական մրցանակը դերասանին հասցնելու հարցը: Պոտենցիալ փոխադրողների թվում է ԱՄՆ «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը: Երկրպագուները նաև պաշտոնական նամակ են հղել Դի Կապրիոյի հիմնադրամ՝ պարգեւը հանձնելու հարցում օգնելու խնդրանքով:
Հայտնի է, որ արձանիկն ունենալու է յուրահատուկ դիզայն` ձեռքերում թաս պահած մարդուկի տեսքով։
Լեոնարդո Դի Կապրիոն առաժմ «Օսկար» չունի, թեև 6 անգամ առաջադրվել է այդ հեղինակավոր կինոմրցանակին։









































