Միջազգային Anonymous ցանցահենային խմբավորումը գրոհել է իտալական Ապուլիա նահանգի գործադիր իշխանության կայքը: Գրոհը կատարվել է՝ ի նշան բողոքի Անդրադրիատիկ գազատար խողովակաշարի (TAP) նախագծի դեմ, որը նախատեսված է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար:
ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցանցահեններն իրենց գործողությունները հիմնավորել են նրանով, որ TAP-ը «վնաս է հասցնում շրջակա միջավայրին»: Ցանցահեններն Ապուլիայի բնակչությանը կոչ են արել «համախմբվել էկոհամակարգի քայքայման դեմ»:
Իտալիայում TAP-ի դեմ բողոքներ գրանցվել են ավելի վաղ ևս: Տվյալ նախագծի դեմ բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչը Իտալիայի խորհրդարանում ներկայացված «Հինգ աստղ» քաղաքական շարժումն է:









































