Մադրիդի «Ռեալ»-ը կարող է վաճառքի հանել թիմի հարձակվող Գարեթ Բեյլի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը մտահոգված է՝ ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքների և երկարատև ապաքինումների պատճառով: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը խաղադաշտում անցկացրել է հնարավոր խաղաժամանակի 44 %-ը: 2013 թվականից Բեյլը խաղացել է 8620 րոպե՝ հնարավոր 13590-ից:
Հիշեցնենք, որ ուելսցի ֆուտբոլիստի՝ «Տոտենհեմ»-ից «Ռեալ» տեղափոխության դիմաց «արքայական ակումբ»-ը 100.7 մլն եվրո վճարել:






































