Չկան արաբական երկրների կողմից աջակցության երաշխիքներ այն դեպքում, եթե Թուրքիան ցամաքային գործողություններ սկսի Սիրիայում՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին փոխանցում է Hurriyet-ը։
Նրա խոսքով՝ արաբական երկրներրից ոչ մեկը սիրիական ընդդիմությանը չի ցուցաբերել այն աջակցությունը, որը ցուցաբերել է նրանց Թուրքիան։
«Եթե այսօր Ասադի բանակը չի վերահսկում ողջ Սիրիան, ապա միայն շնորհիվ Թուրքիայի աջակցության»,- ասել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ Թուրքիայի համար ներկայում ամենից կարևորը իր սահմանների անվտանգությունն է, և կներդրվեն բոլոր ջանքերը դրա ապահովման համար։










































