Իսլամիստական «Ֆաթհ» խմբավորման և «Ջունուդ աշ-Շամ» շարժման ներկայացուցիչների միջև կիրակի գիշերը բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի փախստականների՝ Լիբանանի հարավում գտնվող «Ան էլ-Հելվա» ամենամեծ ճամբարում։ Կիրառվել են նռնակներ և հրազեն: Կան վիրավորներ և սպանվածներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Սպանված է «Ֆաթհ» խմբավորման մեկ ներկայացուցիչ, մի քանի մարդ վիրավորվել է:
Բացի այդ, ճամբարի տարածքից մի քանի ռումբեր են նետվել Սայիդ քաղաքի կողմը, որոնք պայթել են քաղաքի սահմաններից դուրս:








































